Նիդեռլանդներում «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը կներարկեն առաջին հերթին ռիսկ խմբեր մտնող անձանց
Նիդեռլանդներում «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը կներարկեն առաջին հերթին ռիսկ խմբեր մտնող անձանց

Նիդեռլանդների կառավարության հայտարարությամբ, «կովիդ 19»-ի դեմ պատվաստումների գործընթացում,  առաջնահերթ կլինեն 60-անց, ռիսկ խմբեր մտնող անձինք և համավարակի դեմ պայքարի առաջնագծում գտնվող բուժանձնակազմը:

Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը:

Նիդեռլանդների առողջապահության նախարար, Հուգո Դե Յոնգի հայտարարությամբ, «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութը կամավորների համար կլինի անվճար: Նրա խոսքով, կառավարությունը առաջին փուլում պատվաստումներ կառաջարկի մոտ 155 000 մարդու:

Համավարակի սկզբից առ այսօր, Նիդեռլանդներում արձանագրվել է վարակի 480 575 դեպք, այդ թվում մահացել է՝ 8 897 հիվանդ:

Թողնել մեկնաբանություն