Նիդերլանդներում ձերբակալել են երկու ռուս լրտեսի և վտարել Ռուսաստան
Նիդերլանդներում ձերբակալել են երկու ռուս լրտեսի և վտարել Ռուսաստան

Նիդերլանդներում ձերբակալել են երկու ռուս լրտեսի և վտարել Ռուսաստան: Ինչպես գրում է NRC Handelsblad տեղի թերթը, միջադեպը տեղի է ունեցել դեռևս ընթացիկ տարվա սկզբին, սակայն տեղեկությունն այս մասին ԶԼՄ-ներին հայտնի էր դարձել հիմա:

Հրատարակությունը անանուն աղբյուների վրա հենվելով գրում է, որ Ռուսաստանի երկու քաղաքացի Նիդերլանդներից մեկնում էր Շվեյցարիա, որտեղ պատրաստվում էր տվյալներ ձեռք բերել Շպիցի քաղաքի լաբորատորիայի մասին: Նշված լաբորատորիան այլ հարցերի շուրջ աշխատելուց բացի, մասնակցում է նաև Սիրիայում քիմիական զենքով իրականացված հարձակումների և Սոլսբերիում Սկրիպալների թունավորման գործի հետաքննությանը:

Մինչ այդ, նշված լաբորատորիան դարձել է կիբերհարձակման թիրախ: