Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է աշխարհում ամենամեծ թմրակորտելի պարագլխին
Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է աշխարհում ամենամեծ թմրակորտելի պարագլխին

Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է աշխարհում ամենամեծ թմրակորտելի պարագլխին: Ըստ «BBC»-ի ՝ Չինական ծագմամբ Կանադայի քաղաքացի Ցե Չի Լոպի վրա միջազգային հետախուզում էր հայտարարել Ավստրալիան:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները ենթադրում են, որ կասկածյալի թմրակորտելը առաջատարն է Ասիական-խաղաղօվկիանոսյան թմրանյութերի շուկայում: Ցե Չի Լոպը ձերբակալվել է Ամստերդամի օդանավակայանում:

Ավստրալիայի Դաշնային ոստիկանության տվյալներով, «Սամ Գոր սինդիկատը» պատասխանատու է երկիր ներկրվող թմրանյութերի 70 տոկոսի վրա: Ավստրալիայի իշխանությունները Լոպին հետևում էին ավելի քան տասը տարի:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն, միայն «մետամֆետամինի» վաճառքից 2018 թվականին թմրակարտելի եկամուտները հասել են 17 միլիարդ դոլարի: