Նիդեռլանդները Մեծ Բրիտանիայի հետ դադարեցնում է ուղևորատար չվերթները
Նիդեռլանդները Մեծ Բրիտանիայի հետ դադարեցնում է ուղևորատար չվերթները

Նիդեռլանդները դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ուղևորատար չվերթները: Պատճառը Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակ է: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթեր» գործակալությունը:

Ինչպես ասված է Նիդեռլանդների կառավարության հայտարարության մեջ, չվերթները կդադարեցվեն մինչև հունվարի 1-ը: Երկրի իշխանությունները նշում են, որ իրենք հետևում են զարգացումներին և չեն բացառում միջոցների ձեռնարկում, Մեծ Բրիտանիայից այլ տեսակի տրանսպորտով ուղևորներին ընդունելու կապակցությամբ:

Ըստ Նիդեռլանդների կառավարության, դեկտեմբերի սկզբին երկրում արձանագրվել էր վարակի նույն դեպքը, ինչը հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում:

Նիդեռլանդները Բրիտանիայից չվերթներն արգելելու որոշում է կայացրել այն բանից հետո, ինչ երեկ, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը 70%-ով ավելի փոխանցվող է: