Նիդերլանդները կայացրել է Վրաստանի համար սահմանը բացելու որոշում
Նիդերլանդները կայացրել է Վրաստանի համար սահմանը բացելու որոշում

Նիդերլանդների կառավարությունը հաստատել է Եվրամիության կողմից մշակված երկրների ցանկը, որոնց քաղաքացիների համար կբացի սահմանները: 15 երկրների թվում է հայտնվել նաև Վրաստանը:

Ինչպես նշված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հուլիսի մեկից Նիդերլանդները կընդունի քաղաքացիներին Եվրամիության կողմից հանձնարարական տրված բոլոր 15 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից: Բացի այդ, ցանկում է Չինաստանը, սակայն միայն այն պայմանով, եթե Չինաստանը նույնպես բացի սահմանը Եվրամիության քաղաքացիների համար:

Նիդերլանդների կառավարությունը նշված հարցով վավերացրել է Եվրամիության որոշումը: Նիդերլանդների արտաքին գերատեսչությունում նշում են, որ այս երկրներում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համապատասխանում է Եվրամիության միջին ցուցանիշին կամ դրանից լավն է:

Եվրամիության խորհուրդը հունիսի 30-ին պաշտոնապես հաստատել է երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն այսօրվանից կկարողանան մուտք գործել Եվրամիության տարածք: Այդ երկրների թվում է նաև Վրաստանը: