ՆԳՆ - Ոստիկանությունը ոչ ոքին չի տա ընտրություններին իրավիճակը լարելու հնարավորություն և որևէ հանցանք չի մնա անպատիժ
ՆԳՆ - Ոստիկանությունը ոչ ոքին չի տա ընտրություններին իրավիճակը լարելու հնարավորություն և որևէ հանցանք չի մնա անպատիժ

Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, մայիսի 19-ին միջանկյալ և արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում իրավակարգը պաշտպանելու համար ոստիկանական ուժեր են բաշխվելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ շրջաններում:

ՆԳՆ-ի տարածած տեղեկությունում նշված է, որ ոստիկանությունը ոչ ոքին չի տա ընտրություններին իրավիճակը լարելու հնարավորություն և որևէ հանցանք չի մնա անպատիժ:

«2019 թվականի մայիսի 19-ի միջանկյալ և արտահերթ ընտրությունների ժամանակաշրջանում, ներքին գործերի նախարարության խնդիրն է երկրի մասշտաբով պահպանել իրավակարգը և ապահովել ընտրությունների ազատ, ժողովրդավար և անվտանգ միջավայրում անցկացումը: Այդ նպատակով, ոստիկանական ուժեր են բաշխվելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում:

Ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են իրավասությունը օրենքի թույլատրելի սահմաններում, որպեսզի առավելագույնս նպաստեն ընտրությունների անվտանգ և խաղաղ միջավայրում անցկացմանը:

Դիմում ենք ընտրական գործընթացին ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին, անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, պաշտպանեն օրենքը, անհրաժեշտության դեպքում դիմեն ոստիկանությանը և նպաստեն ընտրությունների խաղաղ միջավայրում անցկացմանը»,- նշված է ՆԳՆ-ի տարածած տեղեկությունում: