ՆԳՆ-ն սկսում է ապամոնտաժել Գումաթի գյուղի մոտակայքի երկաթե ամբարտակները
ՆԳՆ-ն սկսում է ապամոնտաժել Գումաթի գյուղի մոտակայքի երկաթե ամբարտակները

Ներքին գործերի նախարարությունը Ծղալտուբոյի քաղաքապետարանի Գումաթի գյուղի մոտակայքում սկսում է անվտանգության ամբարտակների ապամոնտաժումը:

Ըստ ՆԳՆ-ի, ոստիկանության աշխատակիցները անվտանգության միջոցառումներից ելնելով կմնան Գումաթիում և Ռիոնի կիրճում և կպահպանեն հասարակական կարգը:

«Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու մարմին, կոչ է անում քաղաքացիներին, ովքեր դեմ են «Նամախվանի ՀԷԿ»-ի կառուցմանը, հավաքման և արտահայտման ընթացքում պահպանել օրենքի պահանջները և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: Օրենքի խախտման ցանկացած փաստ հայտնաբերելու դեպքում ոստիկանությունը կգործի օրենսդրությանը համապատասխան և յուրաքանչյուր նման փաստի կարձագանքի հետևողականորեն», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: