ՆԳՆ-ը խորհրդարանի շենքի մոտ հունիսի 20-21-ի միջոցառման մասնակից ոստիկանական ուժերի մասին տարածում է հայտարարություն
ՆԳՆ-ը խորհրդարանի շենքի մոտ հունիսի 20-21-ի միջոցառման մասնակից ոստիկանական ուժերի մասին տարածում է հայտարարություն

Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանի շենքի մոտ հունիսի 20-21-ի միջոցառման մասնակից ոստիկանական ուժերի մասին տարածում է հայտարարություն:

«Ցանկանում են հանրությանը փոխանցել պաշտոնական տեղեկություն,  հունիսի 20-21-ի միջոցառման մասնակից ոստիկանական ուժերի մասին:

Տեղեկացնում ենք, որ նշված ոստիկանական միջոցառմանը մասնակցում էին միայն ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները:

Տարբեր լրատվամիջոցներով տարածվել է տեղեկություն, իբր նշված միջոցառմանը մասնակցում էին տարբեր նախարարություններ կամ դրանց ստորաբաժանումները:

Դրա ապացույցներից մեկը տարածված կեղծ տեղեկությունն է, իբր միջոցառմանը ներգրավված էին արդարադատության նախարարության «հատուկ ջոկատայինները»: Տեղեկացնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ, արդարադատության նախարարության պատժակատարողության հատուկ նշանակության ուժերի վարչությունը լուծարվել է 2019 թվականի փետրվարի 14-ից: Համապատասխանաբար, այս ստորաբաժանման ոստիկանական միջոցառմանը մասնակցելու մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարում են ՆԳՆ-ում: