ՆԳՆ-ը թույլ չի տա ընտրությունների բռնի սցենարով զարգացումը, ցանկացած իրավախատման վրա կլինի շատ խիստ և արագ արձագանք. Նինո Ցիցիաշվիլի
ՆԳՆ-ը թույլ չի տա ընտրությունների բռնի սցենարով զարգացումը, ցանկացած իրավախատման վրա կլինի շատ խիստ և արագ արձագանք. Նինո Ցիցիաշվիլի

Իհարկե, ներքին գործերի նախարարությունը թույլ չի տա, որ ընտրությունները տեղի ունենան բռնի սցենարով,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Նինո Ցացիաշվիլին:

Հարցին, թե արդյո՞ք հետաքննություն է սկսվել «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի այն հայտարարության վերաբերյալ, թե «ազգային շարժումը» պատրաստվում է սադրանքների, և արդյո՞ք հետաքննություն է սկսվել Դիմիտրի Շաշկինի կողմից զենք կրելու կապակցությամբ, Նինո Ցացիաշվիլին ասել է, որ ցանկացած իրավախախտման վրա կլինի խիստ արձագանք:

«Մենք տարածել ենք տեղեկություններ, որ նշված փաստը շատ մանրակրկիտ կուսումնասիրվի: Իհարկե, ներքին գործերի նախարարությունը թույլ չի տա, որ ընտրությունները տեղի ունենան բռնի սցենարով: Մեր նպատակն է ստեղծել անվտանգ միջավայր յուրաքանչյուր քաղաքացու համար, որպեսզի նրանք կարողանան ազատ արտահայտվել: Ուստի ցանկացած իրավախախտման պատասխանը, կլինի շատ խիստ և շատ արագ»,- ասել է Նինո Ցացիաշվիլին:

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն երեկ հայտարարել էր, որ ընդդիմությունը կործանարար գործողություններ է ծրագրում ընտրատեղամասերում, որոնց համար ստեղծվել են իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներից կազմված խմբավորումներ: Կոբախիձեն հրապարակել է նաև լուսանկարներ, որոնք, ըստ նրա, մատնանշում են այս խմբերի անդամների վրա:

Այսօր սոցիալական ցանցում տարածվեց մի լուսանկար, որը ցույց էր տալիս, որ «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Շաշկինը զենքով շարժվում էր իր կողմնակիցների հետ: Բոլնիսի շրջանի Տալավերի գյուղում զենքով տեղաշարժվելու փաստը հաստատել է անձամբ Դիմիտրի Շաշկինը: