ՆԳՆ-ը տարածում է Բադրի Էսեբուայի լուսանկարը
ՆԳՆ-ը տարածում է Բադրի Էսեբուայի լուսանկարը

Ներքին գործերի նախարարությունը տարածում է Բադրի Էսեբուայի լուսանկարը: Գերատեսչության տեղեկությամբ, Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» վրա հարձակումն իրականացրել է Բադրի Էսեբուան:

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՆԳ փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեն, Էսեբուայի գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է իրականացնել հատուկ օպերատիվ, հետաքննչական և որոնողական աշխատանքները:

«Չնայած ներքին գործերի նախարարության կողմից հոկտեմբերի 25-ին տարածած հայտարարության և դրանում նշված կոչին, որոշ լրատվամիջոցներ տարածել են Զուգդիդիում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղի վրա հարձակվողի նույնականացման արդյունքում ձեռք բերված լուսանկարները, և նրա ով լինելու մասին տեղեկությունը, նախքան դա կհաստատեր նախարարությունը:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել բոլորին, որ նման ծանրության հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության կանխամտածված տարածումը, ինտենսիվ օպերատիվ միջոցառումներին զուգահեռ, խոչընդոտում է հետաքննության գործընթացին, ընթացիկ և պլանավորված ոստիկանության միջոցառումներին:

Քանի որ հասարակության մի մասն արդեն գիտի նույնականացված անձի ինքնությունը, ՆԳՆ-ը տեղեկություններ է հրապարակում նրա մասին:

Ոստիկանության կողմից իրականացված կոմպլեքսային հետաքննչական-օպերատիվ և որոնողական միջոցառումների արդյունքում, պարզվել է հարձակում իրականացրած անձը ՝ Բադրի Էսեբուան, ծնված 1988 թվականին: Նրա գտնվելու վայրը պարզելու և ձերբակալելու նպատակով, ոստիկանությունը շարունակում է իրականացնել հատուկ օպերատիվ, հետաքննչական և որոնողական գործողություններ:

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ, 323-րդ և 329-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ահաբեկչություն իրականացնել, ահաբեկչական նպատակով պատանդ վերցնել և զենքի ապօրինի գնում և պահում », – ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ, 323-րդ և 329-րդ հոդվածներով, որը ենթադրում է՝ ահաբեկչության ակտ, ահաբեկչական նպատակով պատանդ վերցնել և զենքի ապօրինի գնում, պահում և կրում»,- ասված է ՆԳՆ-ն հայտարարության մեջ: