ՆԳՆ-ը տարածել է Զուգդիդում երկու պատանդի ազատելու տեսանյութը

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղից երկու պատանդների ազատելու տեսանյութը:

Իրավապահներին քիչ առաջ հաջողվել է «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղից ազատել ևս երկու պատանդի:

Զինված անձը վերջին անգամ ունեցել է 19 պատանդ: Ավելի վաղ, իրավապահների օգնությամբ, պատանդների մեկ այլ մասը լքել էր բանկի շենքը:

Զուգդիդիում «Սաքարթվելոս բանկ» զինված անձի ներխուժման մասին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տարածել է պաշտոնական տեղեկատվություն: