ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել սոցիալական ցանցում տարածված տեսագրության հարցով
ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել սոցիալական ցանցում տարածված տեսագրության հարցով

Սոցիալական ցանցում տարածված տեսագրության հարցով, որտեղ պատկերված է պարապլաներիստների միջև կոնֆլիկտը, ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն: Այս մասին Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից:

«Ղազբեգիի շրջանի Գուդաուրի ավանում կոնֆլիկտ է տեղի ունեցել վրացի պարապլաներիստների և Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներով համալրված թռչողների խմբի միջև:

Տեղի ունեցածի շուրջ հետաքննությունն սկսվել է բռնության և իրը վնասելու փաստի հիման վրա, Վրաստանի ՔՕ-ի 126-րդ և 187-րդ հոդվածի առաջին մասով»,- հայտարարել են ՆԳՆ-ում:

Սոցիալական ցանցում այսօր տարածվել էր տեսագրություն, որտեղ պատկերված էր քաղաքացիների միջև ֆիզիկական բախումը: Տեսագրությանը կից կա գրառում, որ Գուդաուրիում Վրաստանի քաղաքացիները ծեծել են ազգությամբ ռուս թռչողի:

Դրա հետ մեկտեղ, տարածվում էր տեղեկություն, որ պարապլաներիստին միջադեպև հետևանքով հասցրել են ծանր վնասվածքներ, սակայն նշված փաստը ՆԳՆ-ում չհաստատեցին: