ՆԳՆ-ը երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել է 11 անձի, այդ թվում՝ երեխաների ծնողներին
ՆԳՆ-ը երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և իրացնելու մեղադրանքով ձերբակալել է 11 անձի, այդ թվում՝ երեխաների ծնողներին

Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, գլխավոր դատախազության, Եվրոպոլի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները համատեղ անցկացված ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, բացահայտել են անչափահասին վաճառելու և անչափասի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութ պատրաստելու և իրացնելու ցանց և ձերբակալել կազմակերպված հանցանքի 11 անդամի: Ձերբակալվածների թվում են ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Վրաստանի քաղաքացիներ – պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու գործընթացին ներգրավված անչափահաս երեխաների ծնողները, նրանց բարեկամները և մտերիմները, ինչպես նաև՝ ֆոտոսրահի սեփականատերերը և աշխատակիցները:

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալված ԱՄՆ-ի և Ավստրալիայի քաղաքացիները Թբիլիսիում, վարձակալած բնակարաններում գաղտնի կերպով պատրաստել էին ֆոտոսրահներ և արտասահման իրացնելու նպատակով պատրաստում էին անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր, ինչի հարցում նրանց օգնում էին վրաց հանցակիցները: Մեղադրյալներն իրենց հանցավոր գործունեությանը, ծնողների համաձայնությամբ, ներգրավել էին 8-14 տարեկան 10 անչափահաս աղջկա: Հանցավոր խմբի կազմակերպիչները դեռահասների ծնողներին լուսանկարների իրացման դիմաց վճարում էին 500-3000 լարի գումար:

«Նշված անձանց կողմից գործած հանցանքը ենթադրում է 17-20  տարվա կամ ցմահ ազատազրկում»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

Թողնել մեկնաբանություն