ՆԳՆ-ը բացահայտել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գործող կանոնակարգերի խախտման 1 098 փաստ
ՆԳՆ-ը բացահայտել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով գործող կանոնակարգերի խախտման 1 098 փաստ

Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, օպերատիվ կերպով արձագանքում են բոլոր իրավախախտումների փաստերին»,- այս մասին հաղորդում է ՆԳ նախարարությունը:

«Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1 098 փաստ:

Ոստիկանությունը տուգանել է 64 ֆիզիկական անձի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:

Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 23:00-ից մինչև առավոտյան  05:00-ն:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում 872 ֆիզիկական անձ տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, շնչադիմակի կարգը խախտելու համար, իսկ 183-ը՝ շնչադիմակ կրելու կարգը երկրորդ անգամ խախտելու համար:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ խախտումը կրկնելու դեպքում՝ 40 լարի տուգանքի:

Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքը ենթադրում է քրեական պատասխանատվություն:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջներին: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին»,- նշված է ՆԳ նախարարության տեղեկատվության մեջ:

Թողնել մեկնաբանություն