ՆԳՆ-ը այսօրվա ֆուտբոլային հանդիպման մասին - ցանկացած գործողություն, որը վեր կլինի արտահայտման ազատության օրենքով թույլատրելի սահմաններից, կհետևի խիստ արձագանք
ՆԳՆ-ը այսօրվա ֆուտբոլային հանդիպման մասին - ցանկացած գործողություն, որը վեր կլինի արտահայտման ազատության օրենքով թույլատրելի սահմաններից, կհետևի խիստ արձագանք

Ներքին գործերի նախարարությունը, այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպման կապակցությամբ տարածում է հայտարարություն: Գերատեսչությունը կոչ է անում յուրաքանչյուր քաղաքացուն պահպանել հասարակական կարգը, քանզի ապահովված լինի հանդիպման անվտանգ միջավայրում անց կացնելու հնարավորություն:

Հակառակ դեպքում, ՆԳՆ-ի լրատվությամբ, ցանկացած գործողություն, որը վեր կլինի արտահայտման ազատության օրենքով թույլատրելի սահմաններից և վտանգ կսպառնի քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը, ոստիկանության կողմից կհետևի Վրաստանի վարչական կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված խիստ միջոցառումներ:

«Ինչպես հասարակությունը տեղյակ է, 2018 թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, Թբիլիսիում, Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու ազգերի լիգա խաղարկության երկրորդ տուրի հանդիպումը Վրաստանի և Լատվիայի հավաքականների միջև:

Տարածված լրատվությամբ, հանդիպմանը ներկա գտնվող երկրպագուների մի մասը ծրագրում է աջակցել Գուրամ Կաշիային, իսկ մյուս մասը պատրաստվում է բողոքի ցույց անց կացնել վերջինիս կողմից արված հայտարարությունների կապակցությամբ:

Ներքին գործերի նախարարության գործառույթն է կարգ ու կանոնի պահպանումը: Դրա հետ մեկտեղ նախարարությունը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու արտահայտման ազատությունը և պաշտպանում է նրանց անվտանգությունը, չնայած նրանց՝ սեռին, մաշկի գույնին, կրոնին, քաղաքական հայացքներին թե այլ նշաններին:

Համապատասխանաբար, ներքին գործերի նախարարությունը կոչ է անում յուրաքանչյուր քաղաքացուն հանդիպման ընթացքի ժամանակ պահպանել կարգ ու կանոնը: Քանզի ապահովված լինի հանդիպման անվտանգ միջավայրում անց կացնելու հնարավորությունը: Հակառակ դեպքում, ցանկացած գործողություն, որը վեր կլինի արտահայտման ազատության օրենքով թույլատրելի սահմաններից և վտանգ կսպառնի քաղաքացիների անվտանգությանը և առողջությանը, ոստիկանության կողմից կհետևի Վրաստանի վարչական կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված խիստ միջոցառումներ»,-ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: