ՆԳՆ-ը աշխատանքից ազատել է երեք ոստիկանի, որոնց ապօրինի գործողությունների արդյունքում, քաղաքացու անձնական տվյալները փոխանցվել են ընդդիմադիր գործիչներից մեկին, որից հետո այն տարածվել է հեռուստատեսություններից մեկով
ՆԳՆ-ը աշխատանքից ազատել է երեք ոստիկանի, որոնց ապօրինի գործողությունների արդյունքում, քաղաքացու անձնական տվյալները փոխանցվել են ընդդիմադիր գործիչներից մեկին, որից հետո այն տարածվել է հեռուստատեսություններից մեկով

ՆԳՆ-ը աշխատանքից ազատել է երեք ոստիկանի, որոնց ապօրինի գործողությունների արդյունքում, քաղաքացու անձնական տվյալները փոխանցվել են ընդդիմադիր գործիչներից մեկին, որից հետո այն տարածվել է հեռուստատեսություններից մեկով:

Այս մասին հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարարությունը:

«Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության աշխատակիցները, ծառայողական ստուգման արդյունքում, զեկույցի հիման վրա աշխատանքից ազատել են Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի, Զուգդիդիի վարչության երկու շրջանների տեսուչներին և Փոթիի քաղաքային վարչության պարեկային տեսուչին:

Հաստատվել է, որ նշված անձինք միմյանց հետ կապվել են քաղաքացու վերաբերյալ ապօրինի տեղեկություններ գտնելու համար, իսկ նրանցից մեկը «Դի Ջի Պասի» միջոցով մուտք է գործել նախարարության պաշտպանված համակարգչային բազա և տեղեկություններ հավաքել տվյալ քաղաքացու մասին:

Ոստիկանության աշխատակիցը ստացված անձնական տեղեկությունները փոխանցել է ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից մեկի ներկայացուցչին: Նշված տեղեկատվությունը հետագայում հեռարձակվել է հեռուստաընկերություններից մեկով:

Գլխավոր տեսչության եզրակացության հիման վրա, նշված անձինք ազատվել են աշխատանքից», – ասված է հայտարարության մեջ: