ՆԳՆ-ը առգրավվել է 9 կիլոգրամ հերոին, մեկ կիլոգրամ և 200 գրամ կոկաին, ինչպես նաև բուպրենոֆրին պարունակող 5000 հաբ (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարությունը առգրավվել է 9 կիլոգրամ հերոին, մեկ կիլոգրամ և 200 գրամ կոկաին և բուպրենոֆրին պարունակող 5000 հաբ: Այս մասին լրատվությունը տարածել է ՆԳՆ-ը:

Նրանց փոխանցմամբ, ներքին գործերի նախարարությունը, գլխավոր դատախազության հետ միասին, շարունակում է պայքարը թմրահանցանքի և թմրանյութերի իրացման դեմ:

Գերատեսչության լրատվությամբ, վերջին ժամանակաշրջանում իրավապահները բացահայտել են մի քանի գործ և ձերբակալել տասնյակ թմրանյութերի վաճառքով զբաղվող մարդկանց:

«Այս անգամ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները կանխել են «Վալե» սահմանային անցակետի տարածքում, Վրաստան մեծ քանակությամբ թմրանյութ ներկրելու փաստը: Ձերբակալված է Ադրբեջանի քաղաքացի, որին խուզարկելու արդյունքում հայտնաբերվել  է մեկ կիլոգրամ և 500 գրամ «հաշիշ» թմրանյութ: Իրականացրած հանցանքը նախատեսում է 8-ից 20 տարով կամ ցմահ բանտարկություն:

Հետաքննությունը ընթանում է մեծ քանակությամբ թմրանյութի անօրեն գնում-պահպանում և Վրաստան անօրեն ներկրման փաստով, Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթամասով և 262-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթամասով:

Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի, թմրանյութերի անօրեն շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Իրանի երկու քաղաքացիների: Առգրավվել է 730 գրամ հերոին և 14 հաբ մետադոն: Հանցանքը նախատեսում է 8-ից 20 տարով կամ ցմահ բանտարկություն: Հետաքննությունը ընթանում է մեծ քանակությամբ թմրանյութի անօրեն գնում-պահպանում և Վրաստան անօրեն ներկրման փաստով, Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթամասով և 262-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» ենթամասով:

Ոստիկանությունը ձերբակալել է նաև մեկ այլ Իրանի քաղաքացու, մեծ քանակությամբ հաշիշ գնում-պահպանում մեղադրանքով: Մեղադրանքը նախատեսում է 5-ից 8 տարով ազատազրկում:

Իրավապահները, ձերբակալվածի ավտոմեքենան խուզարկելու արդյունքում, հայտնաբերել են փաթեթավորված հաշիշ, որը փորձաքննության եզրահանգմամբ պարկունակում է 1,4823 գրամ տետրահիդրոկանաբինոլ:

Հետաքննությունը ընթանում է մեծ քանակությամբ թմրանյութի անօրեն գնում-պահպանում փաստով, Վրաստանի ՔՕ 260-րդ հոդվածի, երրորդ մասի «ա» ենթամասով:

Ներքին գործերի նախարարությունը, ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մայիսի 10-ը, ողջ երկրի մասշտաբով տարբեր ժամանակ իրականացրած օպերատիվ-հետաքննչական միջոցառումների արդյունքում, անօրեն շրջանառությունից հանել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութ: 9 կիլոգրամ հերոին, 1 կիլոգրամ 200 գրամ կոկաին, 500 գրամ հոգեմետ տարբեր նյութեր, այդ թվում բուպրենոֆրին պարունակող 5000 հաբ, ինչպես նաև 1 կիլոգրամ և 700 գրամ սինտեթիկ թմրանյութ «մդմա» և 850 գրամ տարբեր տեսակի հոգեմետ նյութեր»,-նշված է ՆԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ: