ՆԳՆ. Անա Սուբելիանիի վրա հարձակման փաստով հետաքննությունն սկսվել է բռնության հոդվածով, ձերբակալված է մեկ անձ
ՆԳՆ. Անա Սուբելիանիի վրա հարձակման փաստով հետաքննությունն սկսվել է բռնության հոդվածով, ձերբակալված է մեկ անձ

ՆԳՆ-ի տեղեկությամբ, ցույցին մասնակից Անա Սուբելիանիի վրա հարձակման փաստով հետաքննությունն սկսվել է բռնության հոդվածով:

«Ինչ վերաբերում է Անա Սուբելիանիի վրա հարձակում գործելու փաստին, սկսվել է հետաքննություն և ձերբակալված է նշված միջադեպի մասնակից մեկ անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, Թբիլիսիում այսօր նախատեսված բոլոր կինոցուցադրություններն սկսվել են ազդարարված ժամին և այժմ ընթանում են: Ցուցադրություններին զուգահեռ, կինոդահլիճների հարակից տարածքում մոբիլիզացված է անհրաժեշտ քանակության ոստիկանական ուժեր:

Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկությունում նշված է, որ ֆիլմի ցուցադրությունը տապալելու նպատակով Թբիլիսիում, Մերաբ Կոստավայի պողոտայում տեղի է ունեցել մի քանի միջադեպ: Ոստիկանությունն, այս պահի դրությամբ, ձերբակալել է 11 անձի:

Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները մնում են տեղում:

Թբիլիսիում, Կոստավայի պողոտայում, «Ամիրանի» կինոթատրոնի, ինչպես նաև Բաթումիի և Թբիլիսիի այլ կինոթատրոնների մոտ ընթանում է «Վրացական քայլերի» ներկայացուցիչների և նրանց համախոհների բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են վրացական ծագում ունեցող շվեդ ռեժիսոր Լևան Ակինի «Եվ մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության դեմ: Նրանք պահանջում են դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը: