ՆԳՆ֊ում հայտարարում են, որ իրավապահները խորհրդարանի մոտ գտնվում են քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը պաշտպանելու նպատակով
ՆԳՆ֊ում հայտարարում են, որ իրավապահները խորհրդարանի մոտ գտնվում են քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը պաշտպանելու նպատակով

Խորհրդարանի տարածքում գտնվում են ներքին գործերի նախարարության առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի և պարեկային ոստիկանության աշխատակիցները։

Ինչպես առաջին ալիքին տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից, իրավապահները խորհրդարանի մոտ գտնվում են քաղաքացիների անվտանգությունը և հասարակական կարգը պաշտպանելու նպատակով։

Ընդիմության ցույցը Ռուսթավելիի պողոտայում սկսվելու է ժամը 15։00֊ին։

Պահանջը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է համամասնական ընտրակարգով, կառավարության հրաժարականը և կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմի ցրումը։

Ցույցերը Ռուսթավելիի պողոտայում սկսվել են այն բանից հետո, ինչ նոյեմբերի 14֊ին խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը, չի ստացել բավարար ձայներ և տապալվել է առաջին ընթերցման ժամանակ։

Թողնել մեկնաբանություն