ՆԳ նախարարությունում հայտարարում են, որ Գումաթիում առճակատման ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է մեկ անձ
ՆԳ նախարարությունում հայտարարում են, որ Գումաթիում առճակատման ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է մեկ անձ

Ներքին գործերի նախարարությունը Գումաթի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, վարչական կարգով ձերբակալել է մեկ անձի:

Այս մասին Վրաստանի առաջին ալիքին են հայտնել գերատեսչությունում:

Գումաթիում, «Նամախվան  ՀԷԿ»-ի կառուցման հակառակորդները կրկին փորձեցին անցնել երկաթյա բարիկադների մյուս կողմը, բայց իրավապահները թույլ չտվեցին դա անել, ինչը դարձավ բախումների պատճառ:

Այս պահին տեղում հանդարտ է: ՀԷԿ-ի հակառակորդները պատրաստվում են հավաքվել «Էնկա» ընկերության շինարարական բազայի մոտ առավոտյան ժամը 05:00-ին: