Նեթանյահուն հայտնել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը Թրամփին հրավիրելու մտադրության մասին
Նեթանյահուն հայտնել է Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանը Թրամփին հրավիրելու մտադրության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է այս տարվա մայիսին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրելու մտադրության մասին: Այս մասին Իսրայելի վարչապետը լրագրողներին է հայտնել Վաշինգթոն ճանապարհին, որտեղ երկուշաբթի նախատեսված են նրա բանակցությունները ԱՄՆ-ի նախագահի հետ:

«Ես միանշանակ այս հնարավորությունը նրա հետ կքննարկեմ, ես նրան անչափ շնորհակալ եմ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր պատմական որոշման և այնտեղ դեսպանատունը Անկախության օրը տեղափոխելու համար»,- ասել է Նեթանյահուն, ում խոսքը այսօր տարածել է նրա մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի Վաշինգթոնում անցկացվող բանակցությունները կդառնան Թրամփի հետ Նեթանյահուի 5-րդ հանդիպումը ԱՄՆ-ում վերջինի իշխանության գալուց հետո և առաջինը փետրվարի 23-ից հետո, երբ ամերիկյան վարչակարգը հայտարարել էր 2018 թվականի մայիսին Իսրայելի անկախության օրը ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: