Ներքին զբոսաշրջության հետ կապված ունենք դրական սպասելիքներ, մեր երկրի քաղաքացիներին կոչ ենք անում ճամփորդել Վրաստանում. Մարիամ Քվրիվիշվիլի
Ներքին զբոսաշրջության հետ կապված ունենք դրական սպասելիքներ, մեր երկրի քաղաքացիներին կոչ ենք անում ճամփորդել Վրաստանում. Մարիամ Քվրիվիշվիլի

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար, Մարիամ Քվրիվիշվիլիի հայտարարությամբ, ներքին զբոսաշրջության կապակցությամբ սպասելիքները շատ դրական են:

«Այսօր մեզ համար շատ կարևոր օր է, որովհետև բացվում է ներքին զբոսաշրջությունը: Մենք բավականին դրական ակնկալիքներ ունենք, տեսնում ենք, որ մեր մասնավոր հատվածի տրամադրությունը շատ դրական է: Այս փուլում, կարծում եմ, մեր երկրի շատ քաղաքացիներ ցանկություն ունեն ճամփորդել Վրաստանում:

Մեր մասնավոր հատվածը պատրաստվում է վրաց զբոսաշրջիկների ընդունման համար: Իսկ ինչ վերաբերում է «կովիդ 19»-ի կապակցությամբ անվտանգության նորմներին, ապա այդ նորմերը ներդրված են:

Միևնույն ժամանակ, ընդունող օբյեկտները պետք է անցնեն հատուկ ստուգում, որից հետո նրանց իրավունք կտրվի հյուրընկալել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ճանապարհորդներին»,- ասել է Մարիամ Քվրիվիշվիլին, ով մեկ անգամ ևս կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին այս տարի հանգստանալ Վրաստանում:

Նշենք, որ այսօրվանից բացվել է ներքին զբոսաշրջությունը:

Թողնել մեկնաբանություն