Ներքին զբոսաշրջության բացումը ճիշտ որոշում էր, սակայն բոլորս պետք է զգույշ լինենք. Գիորգի Գախարիա
Ներքին զբոսաշրջության բացումը ճիշտ որոշում էր, սակայն բոլորս պետք է զգույշ լինենք. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի գախարիան, կառավարության այսօրվա նիստում այլ հարցերի հետ միասին խոսել է նաև ներքին զբոսաշրջության հարցին, որի բացումը նախատեսվում է հունիսի 15-ին:

Նրա խոսքով, դա ճիշտ որոշում է, ինչը մեր քաղաքացիներին կտա երկրի ներսում ճանապարհորդելու հնարավորություն:

«Դա հանգստանալու լավ հնարավորություն է, ինչպես նաև մեծ օժանդակություն կլինի զբոսաշրջության ոլորտին: Սակայն, մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեզանից յուրաքանչյուրը, լինի դա բիզնես օպերատոր թե սովորական քաղաքացի, պետք է լինի չափազանց զգույշ:

Ինչպես գիտեք, Եվրամիությունում նույնպես չի սահմանվել թե ինչպիսին կլինի ներքին տեղաշարժը, կամ ինչպես են ընդունելու երրորդ երկրների քաղաքացիներին:

Մենք սպասում ենք այդ որոշումներին, այնուհետև կորոշենք աստիճանաբար իրականացնել կանաչ գոտիների վերաբերյալ երկկողմ համաձայնագրերը: Երկկողմ համաձայնագրերի վրա աշխատում են ինչպես արտաքին գործերի նախարարությունը, այնպես էլ առողջապահության նախարարությունը», – հայտարարել է Գիորգի Գախարիան: