Ներքին գործերի նախարարությունում ներդրվելու են նոր ոստիկանական թվային արտադրանքներ. Վախտանգ Գոմելաուրի
Ներքին գործերի նախարարությունում ներդրվելու են նոր ոստիկանական թվային արտադրանքներ. Վախտանգ Գոմելաուրի

Խորհրդարանում, հանձնաժողովների միավորված նիստում, ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին խոսել է  հաջորդ տարի նախարարությունում ծրագրված նորությունների մասին:

Գոմելաուրիի հայտարարությամբ, հանցագործության դեմ պայքարելու և կանխելու նպատակով, կներդրվեն ոստիկանական թվային նոր արտադրանքներ:

«Ոստիկանական նոր թվային արտադրանքներ – կներդրվի հանցագործությունների անանուն հաղորդման հարթակ: Հանցագործության դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, սահմանային անցակետերում կներդրվի դեմքի ճանաչման տեսավերլուծական համակարգ (NEC)», – հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:

Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությունը տարածել է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: