Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 69 նոր դեպք
Ներքին գործերի նախարարությունը բացահայտել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 69 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից իրականացրած մոնիթորինգի արդյունքում բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամի խախտման 69 նոր փաստ:

Ոստիկանությունը մայիսի 8-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 9-ի 06:00-ն ամբողջ երկրի մասշտաբով այսպես կոչված պարետային ժամը խախտելու համար տուգանել է 55 քաղաքացու:

Բացի այդ, ներքին գործերի նախարարության աշխատակիցները հանրային վայրում երեք մարդուց ավելի հավաքվելու և երկմետրանոց սոցիալական հեռավորությունը խախտելու համար տուգանել են ընդհանուր առմամբ 12 քաղաքացու:

Իրավապահները տուգանել են նաև երկու անձի՝ ուղևորներին տեղափոխելու և մեքենայով տեղաշարժվելու կանոնները խախտելու համար:

Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ Վրաստանի օրենսդրության համաձայն պարտավոր է պահպանել արտակարգ ռեժիմով սահմանված կանոնները:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության կարգը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իսկ իրավաբական անձը՝ 15 000 լարիով:

Թողնել մեկնաբանություն