Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը առցանց հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը առցանց հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Կախաբեր Սաբանաձեն տեսակապի ձևաչափով հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գործողությունների հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Ջոն Մանզայի հետ:

ՆԳՆ-ն մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության շրջանակներում, ներքին գործերի նախարարության իրավասությանը վերաբերող հարցեր:

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սևծովյան անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը և ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության բարձրացման կարևորությանը:

Կախաբեր Սաբանաձեն խոսել է ՆԱՏՕ-ի Ռազմածովային ուժերի միավորված հրամանատարության (MARCOM) հետ հաջող համագործակցության և Սևծովյան տարածաշրջանում ծովային պատկերի ընկալման բարելավման ուղղությամբ ծովային գործողությունների համատեղ կառավարման կենտրոնի (JMOC) դերի մասին: Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը կարևորել է  գործողությունների հայեցակարգի շարունակական գործընթացի առումով ձեռք բերված առաջընթացը:

Հանդիպման ավարտին, Կախաբեր Սաբանաձեն շնորհակալություն է հայտնել Ջոն Մանզային ՝ Դաշինքի կողմից Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը աջակցության համար», – ասված է ՆԳՆ-ն հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ, առցանց հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վախտանգ Մախարոբլիշվիլին: