Ներկայիս իշխանություններին պետք է հեռացնենք, եթե նրանք պատրաստ չեն հեռանալ իրենց ցանկությամբ. Հայաստանի նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյան
Ներկայիս իշխանություններին պետք է հեռացնենք, եթե նրանք պատրաստ չեն հեռանալ իրենց ցանկությամբ. Հայաստանի նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյան

Մենք պետք է հեռացնենք գործող իշխանություններին, եթե նրանք չեն ցանկանում կամավոր հեռանալ, – այս մասին Հայաստանի նախկին նախագահ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Հայաստանի մայրաքաղաքում կայացած հանրահավաքում ելույթի ժամանակ: Նրա խոսքով, Փաշինայնի կառավարությունը պարտվել է պատերազմում և երկիրը գցել խորը տնտեսական ճգնաժամի մեջ:

Միևնույն ժամանակ, Քոչարյանի խոսքով, Հայաստանի ներկայիս կառավարությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների և սահմանների պաշտպանությունը: Որպես օրինակ նա բերել է Սյունիքի մարզը, որտեղ, ըստ Հայաստանի նախկին նախագահի, քաղաքացիները վտանգի տակ են, քանի որ պետական ​​սահմաններն անպաշտպան են:

Հիշեցնենք, որ Սյունիքը Հայաստանի հարավային մասում գտնվող շրջան է, որտեղ անցնում է Նախիջևանի Հանրապետությունն ու Ադրբեջանը կապող ճանապարհը, որի բացումը պահանջում է Ադրբեջանը: Մի քանի օր առաջ Մոսկվայում հայտարարվեց, որ Սյունիքում բացվելու է Ռուսաստանի ռազմակայանի լրացուցիչ երկու հսկիչ անցակետ: Երևանում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին: Այդ նպատակով նա ստեղծել է «Հայաստան» դաշինքը: Վերլուծաբանները կարծում են, որ նա կլինի երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական մրցակիցը: