Ներկայացուցիչների պալատի փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում բոլոր այն երկրներին թե կազմակերպություններին, որոնք հարաբերություններ կունենան Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հետ. Վախտանգ Մախարոբլիշվիլի
Ներկայացուցիչների պալատի փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում բոլոր այն երկրներին թե կազմակերպություններին, որոնք հարաբերություններ կունենան Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հետ. Վախտանգ Մախարոբլիշվիլի

Ներկայացուցիչների պալատի փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում բոլոր այն երկրներին թե կազմակերպություններին, որոնք հարաբերություններ կունենան Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Վախտանգ Մախարոբլիշվիլին:

Նրա խոսքով, ինչ վերաբերում է այլ գրառումներին, փաստաթուղթը մշակելու համար անրաժեշտ է երկար ժամանակ, և անհայտ է, թե վերջնական ինչ տեսք կընդունի:

«Երբ մենք խոսում ենք բյուջետային օրենքի մասին, նախ և առաջ ցանկանում եմ ընդգծել այն շատ կարևոր գրառումը, որը չորս տարի առաջ Վրաստանի կառավարության ջանքերով հայտնվել է այդ փաստաթղթում և որը կապված է Վրաստանի տարածքային ամբողջականության և չճանաչման քաղաքականության հետ:

Մասնավորապես, այս փաստաթղթում վերջին չորս տարիների ընթացքում խոսվում է ինչպես բռնազավթման, այնպես էլ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին: Ներկայացուցիչների պալատի փաստաթուղթը պատժամիջոցներ է սահմանում բոլոր այն երկրներին թե կազմակերպություններին, որոնք հարաբերություններ կունենան Վրաստանի բռնազավթված տարածաշրջանների հետ:

Ինչ վերաբերում է այլ գրառումներին, փաստաթուղթը մշակելու համար անրաժեշտ է երկար ժամանակ, և անհայտ է, թե վերջնական ինչ տեսք կընդունի

Մենք, արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև կառավարությունը, կշարունակենք շփվել մեր ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս տեղեկացնենք նրանց»,- ասել է Վախտանգ Մախարոբլիշվիլին:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովը հրապարակել արտաքին գործողությունների ֆինանսավորման մասին օրինագիծը`2021 թվականի ֆինանսական տարվա համար: Փաստաթղթում խոսվում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին: Մասնավորապես, փաստաթղթում ասված է, որ ֆինանսավորում չեն ստանա այն երկրների կենտրոնական իշխանությունները, որոնք պետքարտուղարության եզրահանգման համաձայն, ճանաչում են Ռուսաստանի կողմից բռնազավթված Վրաստանի տարածքները՝ Աբխազիան և Ցխինվալին: