Ներկա դրությամբ Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում 47 նոր վարակակիր կա
Ներկա դրությամբ Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում 47 նոր վարակակիր կա

Ներկա դրությամբ Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում 47 նոր վարակակիր կա։ Գրանցված շփումները 276 է։Վերջիններս գտնվում են ինքնամեկուսացման մեջ, իսկ կարանտինային ռեժիմում 111։

Թեթրիծղարոյի մունիցիպալիտետից հայտնում են, որ իրավիճակը վերահսկվում է պարետային ոստիկանության և առողջապահության նախարարության կողմից։

Ակտիվ փուլում է քաղաքացիների ջերմասքրինինգը և ախտահանման աշխատանքները։

Ապրիլի 25-ին Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում գրանցվել էր առաջին դեպքը։

Ապրիլի 26-ին սահմանափակվեց ելումուտը և սահմանվեց խիստ կարանտինային ռեժիմ։