Ներգաղթյալների խմբին, որոնք փորձել են ԱՄՆ-ի սահմանը հատել բռնի ուժով, Մեքսիկան կվտարի երկրից
Ներգաղթյալների խմբին, որոնք փորձել են ԱՄՆ-ի սահմանը հատել բռնի ուժով, Մեքսիկան կվտարի երկրից

Փախստականների այն խմբին, որը փորձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանը հատել բռնի ուժող վտարելու է երկրից:

Մոտ 500 մարդ Տիխուանա քաղաքի մոտակայքից անօրեն փորձել է հատել ԱՄՆ-ի սհամանը: Միացյալ Նահանգների սահմանային ոստիկանության ներկայացուցիչները փախստականներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ:

Մեքսիկայի ներքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ ներգաղթյալների այս գործողությունը խախտել է իրավական բոլոր նորմերը, որի պատճառով հնարավոր էր առաջանալ լուրջ միջադեպ:

Մեքսիկայի Տիխուանա քաղաքում իրավիճակը լարվել էր այն բանից հետո, ինչ քաղաք են ժամանել կենտրոնական Ամերիկայի երկրներից հազարավոր ներգաղթյալներ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, եթե իրավիճակը դառնա անվերահսկելի, ապա Միացյալ Նահանգները կփակեն սահմանը Մեքսիկայի հետ: Դոնալդ Թրամփի հրամանով սահմանը պաշտպանելու համար տարածք է ուղարկվել 5800 զինվորական: