Նենսկրա գետի ջրի մակարդակը կրկին բարձր է, աղետի գոտում ընթանում է տեխնիկայի կենտրոնացում
Նենսկրա գետի ջրի մակարդակը կրկին բարձր է, աղետի գոտում ընթանում է տեխնիկայի կենտրոնացում

Նենսկրա գետի ջրի մակարդակը կրկին բարձր է,-այս մասին առաջին ալիքին հայտնել է՝ բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, վերաբնակեցման  և փախստականների նախարար Սոզար Սուբարին, ով գտնվում է աղետի գոտում:

Նրա խոսքերով գետը պարբերաբար փոխում է իր ուղղությունը և ջրով ծածկում է ճանապարհը:

Ինչպես նշել է նախարարը, Ճուբերիի այն մասում, որտեղ հնարավոր է վտանգ առաջանա, տեղի է ունենում համապատասխան տեխնիկայի կենտրոնացում:

«Այս պահին ծանր տեխնիկան մոբիլիզացվում է գյուղի մի մասում, որտեղ հնարավոր է գետը ստեղծի լուրջ հիմնախնդիրներ: Իրավիճակը կրկին բարդ է: Ջրի մակարդակը չի նվազում, քանզի երեկ ողջ գիշերվա ընթացքում տեղումները չեն դադարեցվել»,-հայտարարել է Սոզար Սուբարին:

Նախարարը նշել է, որ աղետի հետևանքով փլուզվել է չորս տուն:

Ճուբերիում, ողջ գիշերվա ընթացքում ընթանում էին փրկարարական աշխատանքներ: Ճուբերի է այցելել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: