«NDI» - Եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, «Վրացական երազանքի» օգտին կքվեարկեր - 20%-ը,  «Ազգային շարժման»՝ 9%-ը, «Եվրոպական Վրաստան» և «Հայրենասերների դաշինքի»՝ 4-4%-ը
«NDI» - Եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, «Վրացական երազանքի» օգտին կքվեարկեր - 20%-ը, «Ազգային շարժման»՝ 9%-ը, «Եվրոպական Վրաստան» և «Հայրենասերների դաշինքի»՝ 4-4%-ը

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) հրապարակված հետազոտության համաձայն, հարցին, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության օգտին կքվեարկեին, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Վրացական երազանք» – 20%

«Ազգային շարժում» – 9%

«Հայրենասերների դաշինք», «Եվրոպական Վրաստան – Ազատ ժողովրդավարների» 4-4%:

Հարցին պատասխան չունի հարցվածների 26%-ը:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ:

Թողնել մեկնաբանություն