NDI. Վրաստանում Եվրամիությանն ադամակցելուն կողմ է հարցվածների 82%-ը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ 74%-ը
NDI. Վրաստանում Եվրամիությանն ադամակցելուն կողմ է հարցվածների 82%-ը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ 74%-ը

Վրաստանի Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվն ավելացել է 4 տոկոսով և կազմում է 82%,- այս մասին ասվում է ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության մեջ:

Հարցին, ընդունելի է թե ոչ Վրաստանի նպատակը, երկիրը դառնա Եվրամիության անդամ, հարցվածների 82 տոկոսը հայտարարում է, որ ընդունելի է, իսկ 10 տոկոսի համար՝ անընդունելի, 8 տոկոսը պատասխան չունի:

Նախորդ հետազոտության տվյալներով, որն ընդգրկում էր 2019 թվականի հուլիսի ժամանակաշրջանը, Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների ցուցանիշը կազմում էր 78 տոկոս, դեմ էր 14 տոկոսը:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, հարցին, ընդունելի է թե ոչ Վրաստանի կառավարության նպատակը, երկիրը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, հարցվածների 74 տոկոսը հայտարարում է, որ ընդունելի է: 44 տոկոսի համար անընդունելի է, իսկ 11 տոկոսը պատասխան չունի:

Հետազոտությունն անցկացվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Վաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

«NDI»-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի «UK aid»-ի ֆինանսական աջակցությամբ: Հարցումն անցկացնում է «CRRC-Վրաստանը»: