NDI. Վրաստանում հարցվածների 53%-ը համարում է, որ երկրում ժողովրդավարություն չկա
NDI. Վրաստանում հարցվածների 53%-ը համարում է, որ երկրում ժողովրդավարություն չկա

Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 53 տոկոսը համարում է, որ երկրում ժողովրդավարություն չկա:

Հարցին, կա արդյոք երկրում ժողովրդավարություն, հարցվածների 33 տոկոսը համարում է, որ կա, 53 տոկոսը կարծում է, որ ոչ, իսկ 8 տոկոսը պատասխան չունի:

Հետազոտությունն անցկացվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Վաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

«NDI»-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի «UK aid»-ի ֆինանսական աջակցությամբ: Հարցումն անցկացնում է «CRRC-Վրաստանը»: