NDI. Վրաստանում հարցվածների 32%-ը համարում է,եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ամենաշատ ձայն կստանար «Վրացական երազանքը»
NDI. Վրաստանում հարցվածների 32%-ը համարում է,եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ամենաշատ ձայն կստանար «Վրացական երազանքը»

Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 32 տոկոսի կարծիքով, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ամենաշատ ձայն կստանար «Վրացական երազանքը»:

Հարցին, եթե վաղն անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, ում օգտին կքվեարկեիք, պատասխաններն այսպիսին են.

«Վրացական երազանք» – 32%, «Չգիտեմ» – 14%, «Միացյալ ազգային շարժում» – 14%, «Հրաժարվել պատասխանից» – 12%, «Ոչ մեկի» – 11%, «Եվրոպական Վրաստան -ազատ ժողովրդավարներ – 6% , «Հայրենասերների դաշինք» – 3%, «Լեյբորիստական ​​կուսակցություն» – 2%, «Նոր Վրաստան – քաղաքական հարթակ» – 2% , «Գիրչի» – 1% , «Ժողովրդավարական շարժում – Միացյալ Վրաստան»- 1% ,«Այլ» – 1%:

Հետազոտությունն անցկացվել է 2019 թվականի նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, Վաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

«NDI»-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի «UK aid»-ի ֆինանսական աջակցությամբ: Հարցումն անցկացնում է «CRRC-Վրաստանը»: