«NDI» - Ինստիտուտների գործունեության բացասական գնահատման ամենաբարձր ցուցանիշ ունի խորհրդարանը
«NDI» - Ինստիտուտների գործունեության բացասական գնահատման ամենաբարձր ցուցանիշ ունի խորհրդարանը

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) հրապարակված հետազոտության համաձայն, ինստիտուտների գործունեության բացասական գնահատման ամենաբարձր ցուցանիշ ունի խորհրդարանը:

Հետազոտության համաձայն, հարցվածների 32 տոկոսը բացասական է գնահատում խորհրդարանի գործունեությունը, իսկ 10 տոկոսը՝ շատ վատ: Հարցվածների 39 տոկոսը համարում է, որ օրենսդրական մարմնի գործունեությունը միջին է: 8 տոկոսը համարում է, որ խորհրդարանը լավ է աշխատում:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: