«NDI»-ի հետազոտության համաձայն, հարցվածների 66 տոկոսը կարծում է, որ Վրաստանի տնտեսական վիճակը ծանր է
«NDI»-ի հետազոտության համաձայն, հարցվածների 66 տոկոսը կարծում է, որ Վրաստանի տնտեսական վիճակը ծանր է

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 66 տոկոսը կարծում է, որ Վրաստանի տնտեսական վիճակը ծանր է:

Դրա հետ մեկտեղ, 31 տոկոսը համարում է, որ տնտեսական վիճակը չի փոխվի, իսկ 4 տոկոսը համարում է, որ Վրաստանի տնտեսական վիճակը դրական է:

Ինչպես շնորհանդեսին նշել է Վրաստանում «NDI»-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնտոնը, հավանաբար, այս տնտեսական վիճակը ևս, որի պատասխանատուն հարցվածների մեծ մասի կարծիքով իշխանությունն է և կառավարությունը, սահմանում է բնակչության վերաբերմունքն այն բանի առնչությամբ, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ:

Հետազոտության հիմնական շեշտը դրված է էկոնոմիկայի և առողջապահության վրա:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: