«NDI»-ի հարցվածների 78%-ը կողմ է Վրաստանի Եվրամիությանն, իսկ 71%-ը՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելուն
«NDI»-ի հարցվածների 78%-ը կողմ է Վրաստանի Եվրամիությանն, իսկ 71%-ը՝ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելուն

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն, հարցվածների 78 տոկոսն աջակցում է Վրաստանի Եվրամիությանն ինտեգրմանը:

Հարցին, ընդունելի է թե ոչ Վրաստանի կառավարության հայտարարած նպատակը՝ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ – հարցվածների 14 տոկոսը պատասխանում է, որ անընդունելի է, 78 տոկոսը – ընդունելի է, 8 տոկոսը – չգիտեմ:

Ինչպես նշվել է շնորհանդեսին, վերջին ժամանակաշրջանում Եվրամությանն անդամակցության կողմնակիցների առումով նկատվում է կայունություն:

Դրա հետ մեկտեղ, հետազոտության մեջ հարց է հնչել ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների ցուցանիշը կրկին բարձր է – 71 տոկոս:

Հարցին, ընդունելի է թե ոչ Վրաստանի կառավարության հայտարարած նպատակը՝ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ – հարցվածների 17 տոկոսը պատասխանում է, որ անընդունելի է, 71 տոկոսը – ընդունելի է, 11 տոկոսը – չգիտեմ:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ:

Թողնել մեկնաբանություն