«NDI» - Հարցվածների 64%-ը դրական է գնահատում եկեղեցու գործունեությունը, 10%-ը՝ դատարանի
«NDI» - Հարցվածների 64%-ը դրական է գնահատում եկեղեցու գործունեությունը, 10%-ը՝ դատարանի

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) հրապարակված հետազոտության համաձայն, հանրային ինստիտուտների միջև ամենալավ գնահատվել է Վրաստանի Ուղղափառ եկեղեցու (64 տոկոս) և Արդարադատության տների (57 տոկոս) գործունեությունը:

Բացի այդ, հարցվածների 53 տոկոսը դրական է գնահատում զորքի գործունեությունը, 42 տոկոսը՝ ոստիկանության գործունեությունը: Դատարանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների 10 տոկոսը:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: