«NDI» - Հարցվածների 60%-ը բացասական է գնահատում կառավարության գործունեությունը, 32%-ը՝ դրական
«NDI» - Հարցվածների 60%-ը բացասական է գնահատում կառավարության գործունեությունը, 32%-ը՝ դրական

«Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Վրաստան – Կովկասի հետազոտական ռեսուրս-կենտրոնի» (CRRC) հրապարակված հետազոտության համաձայն, 60 տոկոսը բացասական է գնահատում կառավարության գործունեությունը, 32 տոկոսը՝ դրական:

Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 13-29-ը ընկած ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով (բացառությամբ օկուպացված տարածքների):

NDI-ի հետազոտություններն իրականացվում են Մեծ Բրիտանիայի կառավարության UK aid-ի ֆինանսական աջակցությամբ: