NBA. «Հյուսթոնի» հերթական հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում Արևելյան գոտու առաջատար և փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված «Հյուսթոնը» սեփական խաղահրապարակում 114։91 հաշվով ուժեղ է գտնվել «Նոր Օրլեանից»։

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 27 միավոր։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդի դանքը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Հյուսթոն» – «Նոր Օրլեան»՝ 114:91 (29:16, 35:21, 19:24, 31:30)

«Ֆիլադելֆիա» – «Մինեսոտա»՝ 120:108 (32:24, 27:28, 39:19, 22:37)

«Դետրոյտ» – «Չիկագո»՝ 117:95 (36:22, 30:25, 29:29, 22:19)

«Օռլանդո» – «Ֆինիքս»՝ 105:99 (26:23, 12:23, 39:28, 28:25)

«Մեմֆիս» – «Լեյքերս»՝ 93:100 (28:17, 29:35, 14:19, 22:29)

«Դալաս» – «Շառլոտ»՝ 98:102 (27:22, 21:32, 22:25, 28:23)