Նախորդ ընտրությունների համեմատ՝ 2021 թվականի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում անվավեր քվեաթերթիկների տոկոսը նվազել է. ԿԸՀ
Նախորդ ընտրությունների համեմատ՝ 2021 թվականի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում անվավեր քվեաթերթիկների տոկոսը նվազել է. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է անվավեր քվեաթերթիկների տվյալները, ինչպես մունիցիպալիտետի մարմնինների ընտրությունների առաջին փուլի, այնպես էլ երկրորդ փուլի վիճակագրության տվյալների համաձայն։

Ըստ ԿԸՀ-ի, հանձնաժողովի վերլուծությունը պարզում է, որ ընտրությունների երկրորդ փուլում անվավեր քվեաթերթիկների տոկոսները բավականին ցածր են՝ քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի համեմատ։ Օրինակ՝ Քութայիսիում քվեարկության է գնացել 70 048 ընտրող, իսկ անվավեր քվեաթերթիկների տոկոսը ընտրողների թվով կազմում է ընդամենը 3,42 տոկոս։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Բաթումիի դեպքում քվեարկությանը մասնակցել է 77 034 քաղաքացի, մինչդեռ անվավեր քվեաթերթիկների տոկոսը կազմում է ընդամենը 2,69 տոկոս։

Կարևոր է նաև այս տարվա ընտրությունների անվավեր քվեաթերթիկների վիճակագրությունը՝ առհասարակ անցած տարիներին կազմակերպված ընտրությունների հետ կապված։ Օրինակ, 2014 թվականի ինքնակառավարման մարմինների ընտրություններում ամբողջ երկրում անվավեր է ճանաչվել 32 191 քվեաթերթիկ, իսկ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը կազմել է 790 528։

Արդեն 2017 թվականի ինքնակառավարման ընտրություններում գրանցվել է ընդհանուր թվով 32 718, որը կազմում է ընտրություններին մասնակցած ընտրողների տոկոսի 3,76%-ը (869 959)։ 2021 թվականի ընտրությունների առաջին փուլում գրանցվել է անվավեր քվեաթերթիկների միայն 3,42%-ը (ընտրություններին մասնակցել է 1 043 994);

Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա նախնական տվյալներով գրանցվել է անվավեր քվեաթերթիկների 2,96%-ը (30 095 քվեաթերթիկ, ընտրություններին մասնակցող՝ 1 015 494)։ Վերլուծելով նախորդ տարիների տվյալները՝ պարզ է դառնում, որ 2021 թվականի ընտրությունների առաջին և երկրորդ փուլերում անվավեր քվեաթերթիկների տոկոսներն ակնհայտորեն նվազել են, իհարկե՝ ընտրություններին մասնակցող ընտրողների թվի առումով»,- ասել են ԿԸՀ-ում:

Թողնել մեկնաբանություն