Նախնական տվյալներով Խալածանիում և ՈՒջարմայում հաղթում են «վրացական երազանքի» թեկնածուները
Նախնական տվյալներով Խալածանիում և ՈՒջարմայում հաղթում են «վրացական երազանքի» թեկնածուները

Պանկիսիի կիրճում երկու ընտրատեղամասից ստացված նախնական տվյալների համաձայն, Խալածանի թեմի միջանկյալ ընտրություններում հաղթել է «վրացական երազանք» կուսակցության թեկնածու, Ռոստոմ Ալխանաշվիլին:

Օմալո և Զեմո Խալածանի ընտրատեղամասերում գրանցված 1220 ընտրողից իր ընտրությունը կատարել է 617 մարդ, այստեղից 577-ը ձայն է տվել «վրացական երազանքի» թեկնածուին:

Ընտրական հանձնաժողով ոչ մի բողոք չի ներկայացվել:

Նախնական տվյալներով իշխանության թեկնածուն հաղթում է նաև Սագարեջոյի շրջանի ՈՒջարմա գյուղում: 340 գրանցված ընտրողից 244-ը ձայն է տվել «վրացական երազանքի» թեկնածու, Զուրաբ Շինդելաշվիլիին:

Թողնել մեկնաբանություն