Նախնական լրատվությամբ Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով Վրաստանի քաղաքացիներ չեն տուժել
Նախնական լրատվությամբ Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով Վրաստանի քաղաքացիներ չեն տուժել

Նախնական լրատվությամբ Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով Վրաստանի քաղաքացիներ չեն տուժել։

Ինչպես առաջին ալիքին ասել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, ավտոբուսում եղել է Վրաստանի ութ քաղաքացի։

Իտալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, վթարի հետևանքով զոհվել է մեկ և տուժել առնվազն 15 մարդ:

Բի Բի Սիի» լրատվությամբ ավտոբուսում գտնվում էին հիմնականում Ռուսաստանի քաղաքացիներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ արևելյան եվրոպայի երկրներից: Նախնական լրատվությամբ, վթարի ժամանակ ավտոբուսում եղել է 60 մարդ: Իտալիայում Ռուսաստանի և Հայաստանի դեսպանատները արդեն հաստատել են, որ տուժածների միջև կան իրենց քաղաքացիները: