Նախնական լրատվությամբ, Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են ընդիմադիր թեկնածուները
Նախնական լրատվությամբ, Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթում են ընդիմադիր թեկնածուները

Նախնական տվյալներով, Իրանում անցկացվող խորհրդարանական ընտրություններում հաղթում են ընդդիմության ներկայացուցիչները:

Ըստ «Ռոյթեր»-ի, այս պահին առաջատար դիրքում են ՝ Իրանի հեղափոխական պահապանների կորպուսին սատարող թեկնածուները: Երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությամբ,  290-տեղանոց խորհրդարանում ընդդիմության թեկնածուները այս պահին ունեն 178 տեղ:

Իսկ այն ընտրատեղամասերում, որտեղ թեկնածուն չի հավաքել ձայների 20%-ը, կրկնակի ընտրությունները անց են կացվելու ապրիլին: Խորհրդարանում մանդատի համար ընդհանուր առմամբ պայքարել է յոթ հազար թեկնածու:

Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 24-ին: