Նախնական գնահատմամբ, Վրաստանում նախագահական ընտրությունները մրցունակ էին և պրոֆեսիոնալ կերպով ադմինիստրացված
Նախնական գնահատմամբ, Վրաստանում նախագահական ընտրությունները մրցունակ էին և պրոֆեսիոնալ կերպով ադմինիստրացված

Եվրամիությունը Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ կապված տարածում է հայտարարություն:

«ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ, ընտրությունները «մրցունակ և պրոֆեսիոնալ կերպով ադմինիստրացված էին» և վրաց ընտրողն ուներ ազատ ընտրության հնարավորություն:

Որոշ թերություններ էին նկատվում քարոզարշավի ընթացքի և ընտրությունների օրը, մասնավորապես, վարչական ռեսուրսները չարաշահելու դեպքեր, մամուլի բևեռացում, բացասական քարոզարշավի վարում և կոպիտ հռետորաբանություն: Այդ թերությունները պետք վերացվեն ԵԱՀԿ-ի հանձնարարականներին համապատասխան»,- նշված է Եվրամիության հայտարարությունում, որը հրապարակվել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կայքէջում:

Նույն հայտարարության համաձայն, կարևոր է, որ ապահովված լինի բարձր ժողովրդավարական չափանիշների ընտրական գործընթացը, այդ թվում երկրորդ փուլի ժամանակ: