Նախկին խորհրդային երկրների արևմտամետության ինդեքսում Վրաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը
Նախկին խորհրդային երկրների արևմտամետության ինդեքսում Վրաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը

Վրաստանը նախկին խորհրդային երկրների «վեստերնիզացիայի» ինդեքսի համաձայն զբաղեցնում է չորրորդ տեղը:

Համապատասխան հետազոտությունը հրապարակել է ամերիկյան՝ «քաղաքական և դիվանագիտական որոշումների ռազմավարական կենտրոնը» (StrategEast):

Վարկանիշում Վրաստանից առաջ են անցնում միայն Բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան: Նախկին խորհրդային պետությունների միջև ամենաարևմտամետը ճանաչվել է Էստոնիան, որը 100 միավորից ստացել է 93: Չորրորդ տեղում գտնվող Վրաստանը ունի 62 միավոր, նրան հետևում է Մոլդովան (56 միավոր) և ՈՒկրաինան (54 միավոր):

Հետազոտության մեջ տեղ չի գտել Ռուսաստանի վեստերնիզացիան: 14 երկրներից բոլորից նվազ արևմտամետ երկիրն է Տաջիկստանը (19,5 միավոր) և Թուրքմենստանը (17,5 միավոր):

Վարկանիշը կազմելու ժամանակ հեղինակները նախատեսել են ՝ քաղաքական, տնտեսական, օրենսդրական, մշակութային կոմպոնենտները: