Նախընտրական ժամանակաշրջանն ընթանում է խաղաղ պայմաններում, համոզված եմ, այս ընտրությունները կստանան բարձր գնահատական. Կախա Կալաձե
Նախընտրական ժամանակաշրջանն ընթանում է խաղաղ պայմաններում, համոզված եմ, այս ընտրությունները կստանան բարձր գնահատական. Կախա Կալաձե

Նախընտրական ժամանակաշրջանն ընթանում է խաղաղ պայմաններում, համոզված եմ, այս ընտրությունները կստանան բարձր գնահատական,- այս մասին «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով նախընտրական միջավայրը:

Ըստ նրա, բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն ունեն հավասար պայմաններում քարոզչություն իրականացնել:

«Ընդհանուր առմամբ, նախընտրական ժամանակաշրջանը ընթանում է հանգիստ պայմաններում: Հավասար պայմաններում բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն ունեն քարոզչություն իրականացնել: Բոլոր քաղաքական կուսակցությունները հանդիպումներ են անցկացնում իրենց հնարավորությունների սահմաններում, նրանք դրա օրինական իրավունքն ունեն: Ցավոք, կան առանձնացված դեպքեր, երբ տեսել ենք հակասություններ: Տեսել ենք լրագրողների վրա հարձակումներ, ինչը կտրականապես անընդունելի է, և ես կոչ եմ անում բոլոր քաղաքական սուբյեկտներին, բոլոր ակտիվիստներին՝ լինի դա «Վրացական երազանքի» ներկայացուցիչ, թե որևէ այլ քաղաքական կուսակցության, բռնությունը և՛ բանավոր, և՛ ֆիզիկապես կտրականապես անընդունելի է: Համոզված եմ, որ այս ընտրությունները բարձր գնահատական կստանան»,- ասել է Կախա Կալաձեն:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 31-ին ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց ընտրություններին մասնակցության հարցին, Կալաձեն ասել է, որ բոլորը հնարավորություն կունենան կատարել իրենց ընտրությունը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

Թողնել մեկնաբանություն