Նախատեսվում է Թբիլիսի ներկրել 18 և 24 մետր երկարությամբ նոր ավտոբուսներ և թարմացնել միկրոավտոբուսների պարկը
Նախատեսվում է Թբիլիսի ներկրել 18 և 24 մետր երկարությամբ նոր ավտոբուսներ և թարմացնել միկրոավտոբուսների պարկը

Նախատեսվում է Թբիլիսի ներկրել 18 և 24 մետր երկարությամբ նոր մունիցիպալ ավտոբուսներ,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստին տրանսպորտային բարեփոխման մասին խոսելիս:

Կախա Կալաձեի հայտարարությամբ, ավտոբուսների համար կառուցվելու է համապատասխան ենթակառուցվածք:

«Մայրաքաղաք են ներկրվելու ավելի մեծ գաբարիտ ունեցող, 18 և 24 մետր երկարությամբ ավտոբուսներ: Իհարկե, նրանց համար լինելու են համապասխան ավտոբուսի գծանշումներ, ենթակառուցվածք, որպեսզի այս չափի ավտոբուսները առանց խնդիրների և ազատ կարողանան տեղաշարժվել մայրաքաղաքի փողոցներում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, սկսվել է աշխատանքը նաև Թբիլիսիում տեղաշարժվող միկրոավտոբուսները նորացնելու համար: