Նախատեսվում է մինչև տարեվերջ ընդլայնել անվճար դեղամիջոցների ծրագիրը. Դավիթ Սերգեենկո
Նախատեսվում է մինչև տարեվերջ ընդլայնել անվճար դեղամիջոցների ծրագիրը. Դավիթ Սերգեենկո

Նախատեսվում է մինչև տարեվերջ ընդլայնել անվճար դեղամիջոցների ծրագիրը,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, շուրջ 60 դեղամիջոց մինչև տարեվերջ, կոնկրետ խմբերի համար արդեն կլինի հասանելի:

«Սեպտեմբերին արդեն իրականացվել է ընդլայնում, երբ սոցիալապես անապահովների ցուցակին են ավելացել թոշակառուները և սահմանափակ ունակություններով անձինք: Մինչև տարեվերջ կընդլայնվի դեղամիջոցների ցանկը, 23-ից մինչև 30 և ընդհանուր կդառնա 60 դեղամիջոց»,- հայտարարել է Սերգեենկոն: